Շտապօգնության բրիգադը երեկ՝ ժամը 22։00-ի սահմաններում Էջմիածնի բժշկական կենտրոն է տեղափոխել 60-65 տարեկան տղամարդու դի։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Հիվանդանոց այցելած մահացածի հարազատները, տեղեկանալով, որ տղամարդը մահացել է, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում կոտրել են գույքը, ապակիները և սպառնալիքներ տեղացել բժշկական անձնակազմի հասցեին։ Բիշկները, սակայն, ասել են, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած վիճակում։
Նրանց կանչով հիվանդանոց են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքու