«Դատական համակարգում ընկճախտ է սկսվել: Ձերբակալությունների, «ժուչոկների», կոմպրոմատներ հավաքելու ֆոնին դատավորները դիսկոմֆորտի մեջ են: Այս օրերին լուրեր ենք ստանում, որ մի շարք դատավորներ վերադարձնում են տարբեր գործերով վերցրած կաշառք-գումարները և անգամ ցանկություն ունեն դիմում գրել ու դուրս գալ համակարգից, ոմանք մտածում են արտասահման մեկնելու ուսանելու կամ բիզնեսով զբաղվելու մասին: «Ամեն կողմից խեղդում են, էլ առաջվանը չէ. փող չկա մեջը, լիքը դատավորներ էսօր վարկերի տակ են, սրանից-նրանից 500-1000 դոլար պարտք են ուզում, էնպիսի վերահսկողություն է, որ վախենում են աջուձախ շարժվեն, հետն էլ հեղինակություն չկա, գործերը լիքը շնչելու ժամանակ չունեն: Եվ ովքեր էսօրվա դատավորներից քիչ թե շատ ապահովված են, չեն ուզում մնալ համակարգում, ուզում են դուրս գալ հանգիստ ապրել, հետո, երբ վիճակը կարգավորվի, կվերադառնան»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: