ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում պարզելու 1980թ. ծնված կնոջ մահվան հանգամանքները:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Նախնական տվյալներով 2017թ. հուլիսի 30-ին ժամը 15:10-ին, «Փամբակ-Վանաձոր» վազորդի 2652-րդ կիլոմետրի 3-րդ պիկետում էլեկտրաքարշի տակ է ընկել 1980թ. ծնված կինը և մահացել:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, բացատրություն է վերցվել մեքենավարից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կնոջ ինքնությունը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
25