29 Օգոստոսի, 2017

«Իրավունք» թերթը գրում է. «Հաշված օրեր անց սեպտեմբերի 1-ին, աշակերտներն ու ուսուցիչները դպրո­ցական ղողանջների ներքո կազդարա­րեն ուսումնական տարվա մեկնարկը:

Սակայն այս տարի Գիտելիքի տոնը մի քանի տասնյակ ուսուցչի համար կհիշվի որպես գործազրկության օր: Ուշագրավ է այն, որ դպրոցների ու ուսու­ցիչների օպտիմալացման գործում վար­պետացած ՀՀ կրթության և գիտության ՀՅԴ-ական նախարար Լևոն Մկրտչյանն «Իրավունքի» հետ զրույ­ցում այս խնդրին անդրադարձավ իրեն բնորոշ բոհեմական հանգստությամբ: «Մենք հիմա չենք կարող տվյալները հրապարակել թե խոսքը կոնկրետ քանի ուսուցչի մասին է, որովհետև բոլոր ուսու­ցիչներին փորձում ենք աշխատանք առա­ջարկել այլ տեղում: Եթե իրենք կհրաժար­վեն, արդեն կգործի փոխհատուցման տարբերակը: Այսինքն սա գործընթաց է, որը մինչև սեպտեմբերի 10-ը կկարգավո­րենք: Հիմա մենք մեկ-մեկ ցուցակագրում ենք ուսուցիչներին, որոնց թիվը մի քանի տասնյակ պետք է լինի սկսելով Երևան քաղաքից»:

Ավելի մանրամասն թերթի այսօրվա համարում:

Լրահոս