2017թ. սեպտեմբերի 3-ին Երևանի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ Ռ.Ա.Գալստյան ներկայացած անձից փոստային առաքման միջոցով ստացել է 3.000.000 դրամի բարեգործություն կատարելու պահանջ զգուշացնելով, որ պահանջը չկատարելու դեպքում իր որդու վերաբերյալ կհրապարակի անձնական բնույթի տեղեկություններ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն Երևանի բնակիչը «բարեգործության» վերաբերյալ առաջին պահանջն ստացել է 2017թ. մայիսին. իր բնակարանի մուտքի դռան մոտ նա գտել է մի նամակ, որով պահանջվել է 3.000.000 ՀՀ դրամ գումարը փոխանցելու համար տալով մեկ ամիս ժամանակ: Նշված միջադեպից մոտ մեկ ամիս անց 2017թ. հունիսի կեսերին, քաղաքացին ստացել է ևս մեկ նամակ «Հայփոստ» ՓԲ ընկերության ծառայության միջոցով, որով հիշեցվել է, որ գումարը փոխանցելու համար հատկացված ժամանակը սպառվում է 23.06.2017թ.-ին սպառանալով չհամաձայնելու դեպքում հրապարակել անձնական տվյալները:
Քննությամբ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է բնակչի հարևանը նույն շենքի բնակիչ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Նախաքննությունը շարունակվում է: