«Ժամանակ» թերթը գրում է .
«Ժամանակ»-ի տեղեկություններով ՎՊ նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը բավականին ծանր վիճակում է հայտնվել: Բանն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանահատվածում 1998-2008թթ, երբ Իշխան Զաքարյանը համարվել է Քոչարյանի ամենամերձավոր մարդկանցից մեկը, զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ, իր անունով մի շարք պետական օբյեկտներ և հողեր է վարձակալությամբ ձևակերպել վստահ լինելով, որ վարձակալության ժամկետները լրանալուն պես կկարողանա առանց դժվարության սեփականաշնորհել դրանք:
Մեր տեղեկություններով Սերժ Սարգսյանի հրահանգով հանձնարարվել է հայտնաբերել և պետությանը վերադարձնել Իշխան Զաքարյանի անունով ձևակերպված բոլոր ապօրինի շինություններն ու հողատարածքները, որոնք գտնվում են Երևանում և Կոտայքի մարզում մասնավորապես «Ծաղկաձոր» քաղաքում:
Իշխանությունները հիմա Ի. Զաքարյանին ստիպում են այդ օբյեկտները վերադարձնել պետությանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում