Երևանում, այսօր սեպտեմբերի 30-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 05։00-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանի Կաշեգործների փողոցի 225 հասցեի դիմաց 33-ամյա Հովհաննես Զոհրաբյանը իր կողմից վարած «Պեժո» մակնիշի 20 ՏՏ 901 համարանիշի ավտոմեքենան կայանել է դարպասների մոտ և իջել է դարպասները բացելու։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մինչ նա կբացեր դարպասները, ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել վարորդին։ Վերջինը տեղում մահացել է։
Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայի տակից:
Աղբյուրի տեղեկություններով մահացածն աշխատում էր «Ալբրիկ Շին» ՍՊԸ-ում որպես չափագրող, ով վերջերս էր նշանվել և առաջիկայում պետք է տեղի ունենար նրա հարսանիքը։
25