«Կարճ ժամանակով Հայաստան ժամանած Սամվել Կարապետյանը երեկ վերադարձել է Մոսկվա: Իսկ մինչ այդ հանդիպումներ է ունեցել ոչ միայն իր սանիկների ու սանահայրերի` Սամվել Ալեքսանյանի, Հովիկ Աբրահամյանի, այլև իշխանության հետ:
Վերջին «դեպքերից» հետո հանդիպե՞լ է Գագիկ Ծառուկյանին` հարցրինք լավատեղյակ անձին: «Ոչ, Ծառուկյանն այս օրերին Մինսկում է, գործերով»:
Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Կարապետյան եղբայրները, նաև վարչապետ Կարապետյանը, «շատ հանգիստ են վերաբերվում» Սերժ Սարգսյանի 2018-ի հնարավոր վարչապետությանը, գտնում են, որ իրենցը տնտեսությունն է, իսկ անվտանգության, պաշտպանության, ուժային հարցերում «որ խնդրեն էլ, չենք թաթախվի»:
Մեր տեղեկություններով` Կարապետյանները պատրաստվում են առաջիկայում նոր ներդրումներ կատարել Հայաստանում, մասնավորապես արեգակնային էներգետիկայի ոլորտում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում