Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերից 53-ամյա Սամվել Ալիխանյանը և 56-ամյա Վարդուհի Սիմոնյանն անհետ կորած էին համարվում:
Մեր տեղեկություններով անհետ կորած կնոջ տունը տակնուվրա է արված եղել, ըստ ամենայնի այնտեղ ինչ-որ բան են փնտրել: Հրազդանում շրջանառվող տեղեկությունների համաձայն կինը տոկոսով գումար է տվել, բացի այդ, նաև որոշակիորեն ապահովված է եղել, ոսկեղեն է ունեցել: Կնոջ տունն այդ վիճակում հայտնաբելուց հետո կպարզվի նաև, թե որքան նյութական վնաս է պատճառվել, քանի որ, ըստ տեղեկությունների, կնոջ ոսկեղենը բացակայում է:
Ուստիև բացառված չէ, որ հենց այդ պատճառով է սպանությունը կատարվել:
Հայտնի է նաև, թե ով է կասկածվում կնոջ և տղամարդու սպանության մեջ: Կասկածյալը նախկինում դատապարտված անձ է, ով պատժի կրման ընթացքում թղթախաղով զգալի չափերի հասնող գումար է տանուլ տվել և հենց ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ էլ փորձել է այդ գումարը հայթայթել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դիակները հայտնաբերվել են կապկպված վիճակում հողի մեջ թաղված, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: