mnews

9 Նոյեմբերի, 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է

«Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների բացահայտումների դեպքերը շարունակվում են:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բարսեղ Մայիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պայմանագրային հիմունքներով ծառայելով ՀՀ ՊՆ զորամասում և զբաղեցնելով պարենային պահեստի պետի պաշտոնը յուրացման եղանակով հափշտակել է զգալի չափի արժողությամբ սնունդ:

Այս արարքի համար Բարսեղ Մայիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով յուրացում հատկանիշով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Լրահոս