ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանությունում կադրային փոփոխություններ են արվել:
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանության պետի հրամանով աշխատանքից ազատվել և Ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ, ոստիկանության մայոր Կարապետ Մանուկյանը:
«Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի պետի պաշտոնից ազատվել է ոստիկանության փոխգնդապետ Պավլիկ Օրդյանը, և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետ: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության մայոր Վարդան Խաչատուրյանը նշանակվել է ոստիկանության Դավիթաշենի բաժնի պետ»,-ասաց Ջանոյանը:
20