Երևանի քաղաքապետարանը «Երևանի Կոնյակի գործարան» ընկերությունից « Էրեբունի –Երևան -2799» անվանումով (հոբելյանական լոգոյով) 500 շիշ կոնյակ է գնել: Գնման պայմանագիրը կնքվել է 2017 թվականի սեպտեմբերի 27-ին: Կոնյակները պետք է մատակարարվեին մինչև նախորդ տարվա հոկտեմբերի 5-ը: Պայմանագրի գինը կազմել է 11 միլիոն 850 հազար դրամ: Այսինքն յուրաքանչյուր շիշը 23700 դրամ է:
Գնման փաստաթղթից տեղեկանում ենք, որ « Էրեբունի –Երևան -2799» հոբելյանական կոնյակի տարողությունը 0.75 մլ է:Բացի սրանից, այս կոնյակը պետք է պատրաստված լինի միջինը ոչ պակաս 10 տարի հնացում ունեցող կոնյակի սպիրտներից ստացված ՀՀ տարածքում աճեցրած խաղողի որոշակի սորտից։ Ի դեպ, Երևանի քաղաքապետարանը նաև նախորդ տարիներին է նման գնում կատարալ։ 2016 թվականին կնքված պայմանագրով ևս քաղաքապետարանը 500 շիշ կոնյակ էր գնել: Պայմանագրի արժեքը նույնքան էր կազմել 11 միլիոն 850 հազար դրամ: Սոնա Վարդանյան Իրավաբան.net
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով http://iravaban.net/183391.html
© iravaban.net կայք