«Սամվել Ալեքսանյանի հանրահայտ զարմիկը Մալաթիա-Սեբաստիայի երիտասարդ թաղապետ Արտակ Ալեքսանյանը, որոշել է խմբագրել բանաստեղծ Հովհաննես Շիրազին։ Երեկ ֆեյսբուքյան իր էջում գարնան առաջին օրը կրտսեր Ալեքսանյանը շնորհավորել է Շիրազի «Թագադրում» բանաստեղծության փոխած տողերով «Թող գարունները գան ու մնան»։ Սակայն կարճ ժամանակ հետո Ալեքսանյանը հեռացրել է այդ գրառումը փոխարինելով այն ավելի «անշառով» Շնորհավոր գարնան 1-ին օրը։ Հավանաբար, ինչ-որ մարդիկ զգուշացրել են, որ բանաստեղծական տրամադրությունը Մարտի 1-ի 10-րդ տարելիցի օրվան չի պատշաճում»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նյութի աղբյուրը: http://meganews.am/articles/6944
160