3 Մարտի, 2018
«Ժամանակ» թերթը գրում է.«Երևանի ավագանու վերջին նիստում սկանդալի պատճառ դարձած Նուբարաշենի կոյուղաջրի խնդիրը, պարզվում է, կարող էր ավելի վաղ լուծվել և չհասնել քաղաքապետարան, եթե անցած տարի Քրեակատարողական վարչության նախկին պետ Արթուր Օսիկյանը անհեթեթ և ավելորդ հոգատարություն չդրսևորեր պետության նկատմամբ։

Պարզվում է դեռևս անցած տարի պետությունը 308 միլիոն դրամ է հատկացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկին, որպեսզի նորոգվի ՔԿՀ-ի կոյուղին, և բնակիչներն այլևս ստիպված չլինեն շնչել այդ գարշահոտը։ Արթուր Օսիկյանը, սակայն, չի թույլատրել օգտագործել այդ գումարը ըստ նպատակի և հետ է ուղարկել պետբյուջե պատճառաբանությամբ, որ պետության համար առաջնահերթ այլ խնդիրներ կան»։

http://newspress.am

Լրահոս