28 Մարտի, 2018
«Իրավունք» թերթը գրում է. «Հունվարի 8-ին Երեւանում տեղի ունեցած ավտովթարի գործով, որի մեջ մեղավորը հայտնի Ճվճվ Արոյի սկանդալներով հայտնի որդին Սարգիս Վարդանյանն է, իսկ վթարի հետեւանքով զոհվեցին ՃՈ երկու ոստիկան, դեռ քար լռություն է:

Տուժող կողմի հարազատները դժգոհում են եւ մտավախություն ունեն, որ քննությունն ուզում են փակուղի տանել: Իսկ մեղադրյալի փաստաբաններն էլ շարունակում են ամեն բան անել արդարացնելով իրենց պաշտպանյալին: Ավելին, ըստ տարածված լուրերի, նրանք հույս ունեն, որ համաներման տակ կգցեն երկու մարդու կյանք խլած իրենց պաշտպանյալին արդարացնելով, որ նա եթե ուզենար էլ, չէր կարող կանխել վթարը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս