Ազգային անվտանգության ծառայությունն այսօր առավոտվանից միաժամանակյա գործողություններ է իրականացնում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա հակառակորդ, հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի ամառանոցներում:
Ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը գտել է թերևս միակ լուծումը` Էջմիածինը պետք է ազատագրել թե Մանվել Գրիգորյանի կլանից և թե Դոն Պիպոյի բանդայիցանկախ իրենց անցած ուղուց, ըստ էության` ներկայացնում են հոգեվարք ապրող քրեաօլիգարխիայի տարբեր շերտերը և նրանց հակասությունները տեղ չունեն նոր Հայաստանում:
Սա հենց այն ճանապարհն է, որ թավշյա հեղափոխությունը հասցնում է Էջմիածին: Այդ քաղաքի ժողովուրդը պետք է ձևավորի տեղական իշխանություն, հանրային կյանք` ձերբազատված գողական ճնշումներից:
50