«Հրապարակը» գրում է.
«ՀՀԿ-ում կատաղած են Սամվել Բալասանյանի վրա, որ համարձակվեց իրենց անփոխարինելի նախագահին զրկել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից: Ասում են, որ Բալասանյանը երբեք իրենց սրտով չի եղել վարկաբեկված մարդ է, միայն Սերժ Սարգսյանի շնորհիվ է դարձել քաղաքապետ, ինչը շուտ ուրացավ:
«Արժանապատվություն ունենար դիմում կգրեր-կհեռանար, կասեր թող գա ձեր քաղաքապետը զրկի կոչումներից: Բոլորը պիտի հիշեն, որ Սերժ Սարգսյանը բոլորի արած-չարածը լավ գիտի եւ կարող է Փաշինյանին հուշել կոռուպցիայի բացահայտման կոնկրետ «հասցեներ»»,- ասաց մեր աղբյուրը։
Թեեւ ՊԵԿ-ն առանց հուշելու էլ նրա «Գյումրի գարեջուր» ընկերությունում հայտնաբերեց 360 մլն դրամ թաքցված հարկ, 210-ը ակցիզային հարկի, 150-ը` շահութահարկի գծով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
13