Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ այժմ էլ գտնվում է իրենց ավտոկայանատեղիում: Մինչ այդ գործողությունները նկուղում էին կատարվում, որի պատուհանից տեսանելի էր մոխրագույն պայուսակ եւ տրցակներով գումար:
Լրագրողների հարցին, թե խուզարկությամբ ի՞նչ հայտնաբերվեցին, Հայկ Սարգսյանն ասաց՝ ցույց կտան, կտեսնեք: Մյուս հարցին, թե ի՞նչ է գտնվում մոխրագույն պայուսակում, Սարգսյանը պատասխանեց. «Իմ տռուսիկ, մայկան»:
ԱԱԾ գործողություններն այս պահին շարունակվում են: