«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողներն այս ընթացքում աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումներ են ստանում: Ըստ այդմ, դեկտեմբերի 24-ից նրանք այլեւս չեն համարվի գործարանի աշխատող:
Չնայած սրան գործարանի աշխատողները հույս ունեն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունն ի վերջո լուծում կտա այս հարցին: Մյուս կողմից Թեղուտի հանքավայրի աշխատողներն են անհամբեր սպասում աշխատանքի հրավերի ծանուցումների:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ռուսաստանյան բանկը, որտեղ հանքավայրը գրավադրված է, նոր տնօրեն է գտել: Հանքավայրի աշխատողների խոսքերով այն կվերագործարկվի ամիսուկեսից»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
11