13 Փետրվարի, 2025
Ադրբեջանը նոր «մեղադրանք» է ներկայացրել Բաքվում ապօրինի պատանդառված, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Ռուբեն Վարդանյանը, ըստ դատական ֆարսի, «մեղադրվում է» արտասահմանում ադրբեջանցի դիվանագետների դեմ «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողություն նախաձեռնելու մեջ»։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատական ֆարսի ժամանակ հայտարարել է, որ հրաժարվում է ադրբեջանցի պաշտպանից, և որ նրա իրավունքները պաշտպանելու է միայն պայմանագրով իր փաստաբան Աբրահամ Բերմանը։  

Հիշեցնենք, որ նախկին դատական նիստը տեղի էր ունեցել փետրվարի 10-ին։ Մինչ այդ Ռուբեն Վարդանյանն իր ընտանիքի անդամներին հեռախոսով պատմել էր ադրբեջանական բանտում իր նկատմամբ ցուցաբերվող անմարդկային վերաբերմունքի մասին, ինչպես նաև շեշտել, որ ինքը մինչ այդ և ոչ մի ցուցմունք չի տվել, ուստի իր անունից արված բոլոր արձանագրությունները կեղծ են։ 

Արցախի նախկին պետնախարարը նաև պահանջել էր, որ իր գործը միացվի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությանը ու լսվի միասնական փաթեթով։

Լրահոս