13 Փետրվարի, 2025

Իսրայելը թույլտվություն է խնդրել մինչև փետրվարի 28-ը թողնել իր զորքերը հարավային Լիբանանի հինգ դիրքերում։ Այս մասին Reuters-ին հայտնել են լիբանանցի պաշտոնյան և օտարերկրյա դիվանագետը։

«Լիբանանի և Իսրայելի միջև նոյեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնագրի համաձայն՝ իսրայելական զորքերը պետք է դուրս բերվեին հարավային Լիբանանից մինչև հունվարի 26-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ համաձայնագիրն արդեն երկարացվել է մինչև փետրվարի 18-ը, սակայն Իսրայելը լրացուցիչ երկարաձգում է խնդրել։

Իր հերթին, իսրայելական բանակի խոսնակ Ավիչայ Ադրեյը X սոցիալական ցանցում  գրել է, որ իսրայելական զորքերը կմնան հարավային Լիբանանում՝  հրադադարի համաձայնագրի երկարաձգումից հետո։

Լրահոս