7 Օգոստոսի, 2019

Օգոստոսի 6-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակետում ՝ Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում, տեղի ունեցավ Համահայկական ամառային խաղերի բացման արարորությունը: Մրցույթի գլխավոր հովհանավորն է «Տաշիր» ընկերությունների խումբը: Ամառային խաղերն անցակցվում են 7-րդ անգամ՝ «Միասնությունը սպորտի միջոցով» նշանաբանի ներքո:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԱԾ գլխավոր տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և ՀՀ և Արցախի այլ բարձրաստիճան պաշտոնատար անձիք: Համահայկական ամառային խաղերը կավարտվեն օգոստոսի 17-ին: Ընդհանուր առմամբ Խաղերին արշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայ մասնակիցները կպայքարեն գավաթների և 260 մեդալների համար `17 մարզաձևում:

Համահայկական խաղերի կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը շնորհակալություն հայտնեց հովհանավորներին, այդ թվում նաև Խաղերի գլխավոր հովհանավոր «Տաշիր» ընկերությունների խմբին, ում շնորհիվ հնարավոր դարձավ անցկացնել միջոցառումը այդպիսի բարձր մակարդակի վրա:

Մարզիկների ելույթները կդատեն Հայաստանի, Ղազախստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջազգային դատավորները: Այս տարի Համահայկական ամառային խաղերին կմասնակցեն 5300 հայ մազիկներ աշխարհի 35 երկրներից և 161 քաղաքներից: Փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 17-ին Երևանում՝ Ազատության հրապարակում:

 

kotayk

Լրահոս