Եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտի շարունակել ծառայությունը զինված ուժերում, կկարողանա հետ ստանալ գումարը և ծառայել ևս 23 ամիս:
Օրենքի նախագծի իմաստով «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն» նշանակում է զինվորական ծառայություն մեկ ամիս ժամկետով, որի ընթացքում արագացված ընթացակարգով զինվորական ծառայության իրավունք ունեցող անձը կսովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, կհաշվառվի կոնկրետ զորամասում, տա զինվորական երդում և կներկայանա զորահավաքներին:
«Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձ» նշանակում է ՀՀ և օտարերկրյա պետության տարածքում բնակվող պարտադիր զինվորական ծառայության ենթակա, որը պարտավոր կլինի ՀՀ պետական բյուջե վճարել օրենքով սահմաված վճար.
«Օրենքով սահմանված վճար» նշանակում է արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող 10 միլիոն դրամի չափով գումար:
Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնող քաղաքացին կհամարվի զինծառայող, նրան կամրակցվեն զենք, զինամթերք և անհատական պաշտպանության միջոցներ, նրա վրա կտարածվեն ժամկետային պարտադիր զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու կարգը կսահմանի Կառավարությունը:
Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձն անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում կներկայացնի իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ:
Օտարերկրյա պետությունում բնակվող արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձը դիմում կարող է ներկայացնել օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ծառայության, հյուպատոսական հիմնարկի կամ լիազորված անձի միջոցով: Դիմումը սահմանված կարգով գրանցվելուց հետո կփոխանցվի պաշտպանության նախարարությանը:
Դիմումը պետք է լինի ստորագրված, դրանում կնշվեն դիմում ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, քաղաքացու ազգանունը, անունը և հայրանունը, ՀՀ կամ օտարերկրյա պետությունում բնակության վայրը, ՀՀ տարածքից դուրս բնակվելու ժամանակահատվածը և պատճառները: Դիմումին կից կներկայացվեն քաղաքացու ծննդյան վկայականի և անձնագրի պատճենները, բնակության ) վայրի մասին տեղեկանքը: Եթե փաստաթղթերը հանդիսանում են օտարերկրյա պետությունում տրված փաստաթղթեր, ապա դրանք պետք է վավերացված լինեն ապոստիլով կից ներկայացնելով նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությունը:
Անձը կկրի դիմումի հետ կապված փոստային առաքումների ծառայության վճարները կատարելու պարտականությունը:
Դիմումը կքննարկվի, և քաղաքացուն պատասխանը կտրվի մեկ ամսվա ընթացքում: Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում կատարելու անհրաժեշտության դեպքում դիմումի քննարկման մեկամսյա ժամկետը կարող է երկարաձգվել մինչև երկու ամիս, որի մասին դիմումատուն կծանուցվի:
Աանձանց դիմումների վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կստեղծվի դիմումները քննարկող հանձնաժողով և կհաստատվեն հանձնաժողովի անհատական կազմն ու գործունեության կարգը: Հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա պաշտպանության նախարարն կընդունի հրաման արագացված ընթացակարգով զինվորական զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձին արագացված ընթացակարգով զինվորական պատրաստություն անցնելու թույլտվություն տալու մասին:
Հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում պաշտպանության նախարարության կողմից կմերժվի արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձի դիմումը:
Դիմումի պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք կունենա պատասխանն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում այն բողոքարկել դատարան` օրենքով սահմանված կարգով:
Անձը հրամանը ստանալու պահից տասնօրյա ժամկետում պարտավոր կլինի օրենքով սահմանված վճարը մուծել պաշտպանության նախարարության կողմից սահմանված բանկային հաշվին, մեկամսյա ժամկետում անցնել արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն, տալ զինվորական երդում և օրենքով սահմանված կարգով ներկայանալ զորահավաքներին:
Օտարերկրյա պետությունում բնակվող և արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձը վճարումը կատարելուց հետո պարտավոր կլինի վերադառնալ ՀՀ, մեկամսյա ժամկետում անցնել արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն, տալ զինվորական երդում և օրենքով սահմանված կարգով ներկայանալ զորահավաքներին:
Օրենքով սահմանված վճարները կմուտքագրվեն պաշտպանության նախարարության կողմից այդ նպատակով բացված հատուկ բանկային հաշվին և կօգտագործվեն ռազմական կարիքների բավարարման համար Կառավարության սահմանած կարգով:
Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու ընթացքում քաղաքացին կարող է իր ցանկությամբ դիմումի հիման վրա, սահմանված կարգով զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության հետ ստանալով ՀՀ պետական բյուջե մուծված օրենքով սահմանված վճարը: