SHAMSHYAN.com-ի տեղեկություններով քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել են «Մաուգլի» մականվամբ 31-ամյա Արայիկ Սարգսյանին, ով այս տարվա նոյեմբերի 18-ին հիվանդանոցից դիմել էր փախուստի։
Նոյեմբերի 18-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ հիվանդանոցից փախել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ 31-ամյա Արայիկ Սամվելի Սարգսյանը, ով նախկինում դատապարտված էր եղել 7 անգամ, իսկ վերջին անգամ դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով մեղադրվելով ՀՀ քր օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նրան հայտնաբերելու ուղղությամբ ստեղծվել էին օպերատիվ-հետախուզական խմբեր ինչպես քրեակատարողական ծառայությունում, այնպես էլ ոստիկանության էրեբունու բաժնում: