Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի եւ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Մեղադրանքի առաջադրվելուց հետո Բարսեղ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ինքը առերեսում է ունեցել Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի հետ։ Նշենք, որ ըստ մամուլում տարածված լուրերի առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք է տվել Սերգո Կարապետյանը։