«Իրավունք» թերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն որոշակի լարվածություն կա ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի «Այո»-ի շտաբում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ չի եղել անձամբ հարցերը վարելու, դերաբաշխումներ կատարելու գործին, շտաբում շունը տիրոջը չի ճանաչում:
Ոմանք ինքնագործունեությամբ են զբաղված, ոմանց դուր չի գալիս, որ այսպես ասած, հրամաններ են արձակում մարդիկ, որոնք ոչ մի առավելություն չունեն:
Մոտիվացիա չկա, հատկապես շարքային իմքայլականների մոտ, որոնք ոչ պաշտոն են ստացել, ոչ էլ պարգեւավճար, այս անգամ ոչ էլ «դուխով» գլխարկ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
5