«Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ եւ ՀՀ Պարետի ցուցումի համաձայն՝ ապրիլի 3-ից Երեւան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով պետք է իրականացվեր Երեւանում գործող 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ 3-անգամյա ռեժիմով:
Իսկ թե ինչպես պետք է հիվանդները հասնեն վերոնշյալ բուժհաստատությունները, այ սա որեւէ մեկին, կարծես, չի հուզում: Ինչեւէ, նշենք, որ վերոնշյալ լուրից էլ շատ ոգեւորվել պետք չէ, որովհետեւ կամ Պարետի ցուցումն է բոյկոտում քաղաքապետ Հայկ Մարությանը, կամ քաղաքապետարանն ի վիճակի չէ պատշաճ կազմակերպել բուժաշխատողների տեղափոխումը: