«Աշխարհը պայքարում է կորոնավիրուսային համաճարակի դեմ, սակայն քաղցկեղը չի սպասում, և մենք շարունակում ենք աջակցել մեր շահառուներին»,-գրել է ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու ներկայացրել մարտի հաշվետվությունը:
«Մարտ ամսվա ընթացքում «Ժպիտների քաղաք» հիմնադրամը 63 երեխաների և երիտասարդների օգնել է ստանալ անհրաժեշտ դեղորայք, անցնել լաբորատոր զննում և այլ բժշկական միջամտություններ:
Շնորհակալ ենք բոլոր այն անհատներին և կազմակերպություններին, որոնք նույնիսկ այս դժվարին օրերին մեր կողքին են և շարունակում են կատարել նվիրատվություններ, որպեսզի կարողանանք օգնել մեր երեխաներին Հաղթել։
Դարձեք մեր ընկերը քաղցկեղի դեմ պայքարում։ Միասին կարող ենք կյանքեր փրկել»,-ասված է գրառման մեջ։