Այսօր հուլիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով վարորդը մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների ավտոմեքենայի վարորդը այն վարելիս հանկարծամահ է եղել, ավտոմեքենայում էլ եղել են մի քանի ուղևորներ, որոնց վարորդը Իջևանում գտնվող կարի արտադրամասից տանում էր տուն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը, ինչեպս նաև վթարի հետևանքով այլ տուժածներ կան թե ոչ:
4