Նա ասաց, որ նախընտրական շրջանում ազատ և արդար ընտրություններ կազմակերպելու գործընթացը ևս խաթարվել է և դա արձանագրել են:
«Դա կապված է, թե Հ1-ի եթերաժամերի հետ, թե վարչապետի պաշտոնակատարի կողմից վարչական ռեսուրսի կիրառման, թե քրեական հետապնդումների հետ, որոնք ունեին քաղաքական բնույթ»,-նշեց նա:
Սոս Հակոբյանի խոսքով մանդատները վերցնել-չվերցնելու հարցը կքննարկեն Սահմանադրական դատարանի որոշումից հետո:
«Սահմանադրական դատարանից ունենք ակնկալիքներ, որ բարձր դատարանը կպաշտպանի Սահմանադրությունը Հայաստանում և իրավական պետության ողնաշարն ամուր կպահի»,-նշեց նա:
Նշենք, որ հունիսի 27-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որի համաձայն «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարանում կլինի 3-րդ ուժը և կունենա 9 մանդատ:
Իրավաբան.net