13 Օգոստոսի, 2021

Այսօր, օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում, Արաբկիր թաղապետարանի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 25-ամյա Արմեն Մուսայելյանի BMW մակնիշի 88 MS 888 համարանիշի, 26-ամյա Արման Նազարեթյանի Mitsubishi մակնիշի 79 NZ 700 համարանիշի, Nissan Teana մակնիշի 36 AT 368 համարանիշի և Honda Fit մակնիշի 36 UC 183 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով բախվել է Mitsubishi-ին, ապա առաջ ընթացել ու բախվել  ծառին, ապա նորից առաջ ընթացել ու բախվել ճանապարհին կայանված Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Անուշ Ներսիսյանին պատկանող Nissan Teana և Երևանի բնակիչ 25-ամյա Արսեն Թովմասյանին պատկանող Honda Fit ավտոմեքենաներին, ապա հայտնվել կանաչ գազոնում։

Լրահոս