mnews

29 Օգոստոսի, 2021

Ժամը 13:20-ի սահմաններում Մարգարյան փողոցում ժողովրդին հայտնի Ֆիզիկայի խաչմերուկում, բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mercedes-ներն էլ դուրս  են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել Մարգարյան փողոց ում գործող հարսանյաց սրահի ապակեպատ ԱՁ-ի տարածքում  խոշոր չափի նյութական վնաս պատճառելով հարսանյաց սրահին:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել  ՀՀ ոստիկանության պարեկային  ծառայության Երևանի գնդի 2-րդ  գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկներ Անժելա Գևորգյանն ու Արտակ Սարգսյանը: Պարեկները սահմանազատել են տարածքը, և սպասում են, մինչև կժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Փաստի առթիվ պարեկ Ա. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Պարզվում է վարորդների և  տուժած ԱՁ-ի ինքնությունը:

 

Լրահոս