Երեկ սեպտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Գորիսի բնակիչ 62-ամյա Մայիսիկ Մարտիրոսյանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Շինուհայր-Գորիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել է իր ավտոմեքենայի առջև հայտնված ձիուն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով նրա ուղևոր Գորիսի բնակիչ 62-ամյա Հայկուշ Խաչյանը տեղում մահացել է։ Բախման հետևանքով ձին սատկել է։
7