Տավուշի մարզպետարանից տեղեկացնում են,որ այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը աշխատանքային այցով եղել է Դիլիջանում:
Մարզպետը ծանոթացել է պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող Դիլիջան-Սևան ավտոճանապարհային թունելի հյուսիսային մուտքի ոլորանների 8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:
Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնում է «ԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ն:
16