Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 46 հազար դրամ, 12 հազար 177 եվրո եւ 10 հազար 360 եվրո գումար:
Թորոսյանի 2020 թվականի ստացած ամբողջ եկամուտը կազմել է 12 մլն 843 հազար դրամ, որի 3 մլն 580 հազար դրամը նա ստացել է ՀՀ առողջապահության նախարարությունից, իսկ 9 մլն 262 հազար դրամը ՀՀ վարչապետի աշխատակազմից: Այսինքն ամսական 1 մլն 70 հազար դրամ:
Կնոջ Վարդանուշ Թեւանյանի շարժական գույքը երկուսն են 2011 թվականի արտադրության BMW, 2015 թվականի արտադրված Mercedes Benz մակնիշի ավտոմեքենաներ: Պատգամավորի կինը ավտոմեքենաներից մեկը ձեռք է բերել 2018-ին, մյուսը 2019-ին:
Փաստորեն ամուսինները 2018 թվականից սկսած ավտոմեքենաներ են ձեռք բերում, ընդմիւջում եղել է 2020 թվականին, սակայն այդ տարում նրանք հողամաս են գնել: ՙԱսիաՄեգաստրոյ՚ ընկերությունից Վարդանուշ Թեւանյանը 19 մլն 380 հազար դրամի չափով փոխառություն է ստացել: Իսկ տարեվերջին ունեցած ավանդը կազմել է 31 հազար 601 եվրո:
ArmLur.am-ին հայտնի է դարձել նաեւ, որ 2020-ի վերջին պատգամավորի կնոջ բանկային հաշիվներին մնացորդները կազմել են 2 մլն 19 հազար դրամ, 2655 դոլար, 16 հազար դրամ: Իսկ ահա եմակուտը 2020-ին կազմել է 28 մլն 561 հազար դրամ, որից 4 մլն 320 հազար դրամը նա ստացել է ՙՄիբս՚ ընկերությունից վարձակալության դիմաց, իսկ 24 մլն 241 հազար դրամը որպես աշխատավարձ: Այսինքն ամսական 2 մլն 20 հազար դրամ: Ստացվում է, որ Թորոսյանի կնոջ աշխատավարձն ավելի բարձր է, քան իր: Բացի այս, Թորոսյանը նա որպես Ազգային Ժողովի պատգամավոր ավելի քիչ է վաստակելու, քան վարչապետի աշխատակազմում:
Բացի այս, որպես եկամուտ Թորոսյանի տիկինը տրված փոխառությունների դիմաց ստացել է 1216 դոլար, որն էլ հայտարարագրել է որպես եկամուտ:
Ս.Հ.