2 Հոկտեմբերի, 2021

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայազգի գործիչների նկատմամբ նրանց համարելով ահաբեկիչներ։ Ադրբեջանի գլխավոր դատախազը գրություններ է ուղարկել տարբեր երկրների հատուկ ծառայություններին, այդ թվում ՌԴ։

Մեր ձեռքում է հայտնվել հետախուզվողների ցանկը, որտեղ 24 հայի անուն կա տարբեր երկրների քաղաքացիներ։ Մի քանիսը հայտնի անուններ են, օրինակ ջավախքցի հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչ եւ Ղրիմի կամավորականների միության ղեկավար Արմեն Մարդոյանը, հետախույզ Վովա Վարդանովը, հունահռոմեական ոճի ըմբիշ, ռուսաստանաբնակ Միհրան Հարությունյանը, որը մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին, եւ այլք։

Եթե ադրբեջանական գրությունն ընդունեն այդ երկրներում, կարող են նշված անձանց ձերբակալել եւ հանձնել Ադրբեջանին որպես ռազմական հանցագործների»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս