Երեկ դեկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանւթյան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Նոր Նորքի 8-րդ զանգվածի շենքերից մեկին հարակից այգում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 81-ամյա Գ. Մ-ն նշված այգում ինքնասպանություն է գործել «ՏՈԶ» տեսակի ինքնաշեն զենքի միջոցով։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Գ. Շամշյանի տեղեկություններով Գ. Մ.-ին մահացած հայտնաբերել է նրա որդին։
Մանրամասները կայքում:
6