28 Դեկտեմբերի, 2021
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Քաղաքի կենտրոնում գտնվող իրեն պատկանող հագուստի խանութում սպանվել է սեփականատեր Անահիտ Իսկանդարյանը:

Վերջինս 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում նշանադրության նախօրեին սպանված, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի Կարեն Եսայանի մայրն է:

Այս պահին տեղում աշխատում են իրավապահները, ժամանել է դատաբժիշկը:

Ըստ տարածքի այլ խանութների աշխատակիցների, տիկնոջ խանութի շերտավարագույրները փակ են եղել, ինչն անսովոր է թվացել այդ ժամի համար: Զանգել են, երբ կինը զանգերին չի պատասխանել, անհանգսատցել, դիմել են հարազատներին:

Լրահոս