2 Մայիսի, 2020

«Գրառումներիցս մեկի տակ համարձակվել են կասկածի տակ դնել աջակցության տրամադրմանս օբյեկտիվությունը և իմ պատրաստակամությունը , որը ցուցաբերել եմ տարիներ շարունակ և շարունակելու եմ անել՝ անկախ կարգավիճակից ,պաշտոնից և կցանկանամ հրապարակել մեկ տեղեկատվություն , որը նաև պահանջ է բոլոր գյուղապետերին , համայնքապետերին , քաղաքապետերին և վարչական ղեկավարներին : Որպես կանոն , փորձում եմ անբարեխիղճ համայնքապետերից ցուցակներ չուզել, բայց հանգամանքները դասավորվեցին այնպես , որ մի քանի գյուղից ստիպված եղանք : Հասնելով գյուղ՝ պարզում ենք , որ գյուղի մեծահարուստներն են ընդգրկվել ցուցակում , այն ինչ նույն գյուղում կային ծայրահեղ աղքատության մեջ ապրող բազմազավակ ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձինք : Մեր որոշմամբ՝ բոլոր այն գյուղերում որտեղ համարձակվել էր խաբել մեզ գյուղապետը , փնտրել և հայտնաբերել ենք ընտանիքների , որոնք ծայրահեղ կարիքի մեջ են , ունեն աջակցության կարիք և տրամադրել ենք մոտ մեկ ամսվա սնունդ : Այս գործելաոճը շարունակվելու է և որքան էլ այս կամ այն անձինք փորձեն ինքնահաստատվել , միևնույն է չենք տրվելու այդ ավելորդ խոսակցություններին :Շարունակելու եմ հնարավորությանս չափ աջակցել , բայց իրականում այդ աջակցության կարիքն ունեցող անձանց :

Վե՛րջ թայֆայական մտածողությանը : Հերթական չափաբաժնի բաժանումից հետո առավել համապարփակ կներկայացնեմ»:

kotayk

Լրահոս