Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«Պղծայց։
Դավաճանն, իր նույնպես դավաճանական շքախմբով, շրջապատված հազարավոր ոստիկաններով, իր այցով պղծեց մեր նահատակների հիշատակը։
Այդ արարածն իր շահերի համար մարդկանց ուղարկում է զոհվելու, հետո իբր հարգելով, իրականում պղծում նրանց հիշատակը։
Այդպես եղավ 2008թ․, երբ նա հանուն իշխանության իր ճղճղան կոչով ցուցարարներին հարձակման մղեց ոստիկանների վրա, և ունեցանք 10 զոհ։ Հետո, գալով իշխանության, իբր ցավալով զոհերի համար, նրանց դրամական փոխհատուցում տվեց, քանի որ նրա համար ամեն ինչ, այդ թվում հայրենիքը չափվում է փողով։
Եվ արդեն, 2020թ․ հանձնեց հայրենիքը տալով հազարավոր զոհեր։ Նրա լեդիմակբեթյան ախտանիշով տիկինը նույնպես փորձում է դրամական փոխհատուցումներով լռեցնել, իր իսկ խոսքերով «հանուն ոչնչի զոհվածների» հարազատներին։
Ինչևէ, սպասենք մարդասպանի այցին Սոնա Մնացականյանի շիրիմին»։