13 Մարտի, 2023
ԱՄՆ-ի երկու խոշորագույն բանկերի սնանկացումից հետո ամերիկացիները սոցիալական ցանցերում սկսեցին դժգոհել, որ Վաշինգտոնն օգնում է Կիևին ներքին խնդիրներով զբաղվելու փոխարեն։ Այս մասին հայտնում է RT տելեգրամյան ալիքը։

Հանրապետականները Twitter-ում գրում են, որ Թրամփի օրոք պատերազմներ կամ բանկերի ձախողումներ չեն եղել, ամեն ինչում մեղավոր է Բայդենի քաղաքականությունը։

Ոմանք հիշեցին, որ հենց անցյալ տարի CNBC-ի հաղորդավար Ջիմ Քրամերը գովազդեց Signature Bank-ը, որն ի վերջո փակվեց:

Իսկ ամերիկյան հեջ-ֆոնդերի կառավարման ընկերության ղեկավար Բիլ Աքմանը, մինչդեռ, կանխատեսում է, որ մոտ ապագայում եւս մի քանի խոշոր բանկեր կփլուզվեն՝ չնայած իշխանությունների աջակցությանը, գրում է Bloomberg-ը։

Լրատվամիջոցները կարծում են, որ սնանկացումը սպառնում է Pacific Western, Western Alliance և First Republic-ի բանկերին։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում մեկ շաբաթում փակվել է արդեն երկրորդ բանկը

kotayk

Լրահոս