29 Հոկտեմբերի, 2017

Հանրապետության մի շարք մարզերում նոյեմբերի 5-ին սպավում են ՏԻՄ ընտրություններ, Արտաշատ քաղաքում նույնպես։ Թերևս պատահական չէ, որ Արտաշատ քաղաքի ընտրություններին ժամանակավոր պաշտոնակատար՝ Կարեն Բենիամինյանը մնացել է առանց մրցակցի։  Նա  2005թվականից Արտաշատի ավագանու անդամ է և  սեպտեմբեր ամսից  վարչապետի կողմից նշանակվել քաղաքապետի պաշտոնակատար:  ՀՀԿ Արարատի տարածքային ԵԿ ղեկավար, «Էյ-Ի-Ջի սերվիս ՍՊԸ Արտաշատի գազասպասարկման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության պետ, ՀՀԿ-ական Կարեն Բենիամինյանն առաջադրվել էր նաև  ԱԺ ընտրություններում՝ ռեյտինգային ցուցակով, սակայն չնչին ձայներով չանցավ խորհրդարան: Երիտասարդ ՀՀԿ-ականի հայրը՝ Գագիկ Բենիամինյանը, ՀՀԿ Արարատի շրջանային խորհրդի նախագահն է, իսկ Արտաշատում հայտնի Գազի Հովոն՝ Հովհաննես Ղազարյանը, ում անունը շուրջ 4-5 ամիս շրջանառվում էր որպես Արտաշատի ապագա քաղաքապետի թեկնածու, Բենիամինյանի քավորն է: 33-ամյա Բենիամինյանը, ինչպես ասում են  բնիկ արտաշատցի է, ավարտել է Ֆիզկուլտ- ինստիտուտը, նաեւ արդեն չգործող «Արտաշատ» ոչ պետական համալսարանը, ապրում է քաղաքի կենտրոնում՝ Մարքսի փողոցում, ունի շինարարական կազմակերպություն՝ «Դուստր Մարգարիտա», ամուսնացած է, երկու երեխաների հայր:   

-Պարոն Բենիամինյան, պատասխանատու գործ է Արտաշատ քաղաքի ժամանակավոր պաշտոնակատարի դերը, ի՞նչ կասեիք այդ մասով։

  Քանի որ 2005 թվականից եղել եմ Արտաշատ քաղաքի ավագանու անդամ, մինչև պաշտոնակատարի պաշտոնը  ստանձնելը 2005 թ-ից․ ծանոթ եմ եղել մեր քաղաքի խնդիրներին և անմիջական առնչություն եմ ունեցել և անձամբ հետևել եմ խնդիրների բնականոն լուծումների ընթացքին։  Իհարկե, այս պաշտոնն էլ ավելի պարտավորեցնող է, մասնավորապես՝ ընտրություններին ընդառաջ։ Պետք է կարոսղանալ պատվով դուրս գալ ժողովրդի առաջ։

 – Ինչպիսի՞ դասակարգում ունի  Արտաշատ քաղաքի խնդիրները։

Այսօր մենք ունենք մի քանի դասակարգված տարբերակներով թե՛ առաջնային , թե երկրորդական խնդիրներ։ Կարող եմ նշել մեզ համար հատկանշական հիմնական խնդիրներից՝ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում, ճանապարհների վերանորոգում և ասֆալտապատման աշխատանքներ, լուսավորության խնդիր ։ Ունենք բազմաբնակարան շենքերի նկուղների հետ կապված հարցեր և խնդիրներ, նկուղներում կոյուղագծերի վերանորոգման, նորացման թարմացման խնդիր, նաև աղբահանության խնդիր, քաղաքի դիմագիծն ու այցեքարտը լավ կատարած աղբահանությունն է։ Աղբահանությունը իրականացնում ենք համապատասխան կազմակերպության  միջոցով, ընթացակարգը  նորմալ ընթանում է, քանի որ  աղբահանության արդյունքը տեսանելի է լինում երկկողմանի համագործակցությամբ, մեր քաղաքացիները լավ գիտակցում են, որ որքան էլ մենք լավ աշխատենք, իրենք են մեր գործի վկաները։ Տեղադրված են աղբամաններ, մնում է պահպանեն քաղաքակիրթ կիրառումը։

Առաջիկայում ինչպիսի՞ ծրագրեր են սպասվում  և նախընտրական ծրագրերով ներկայացրած ինչպիսի՞ աշխատանքներ եք իրականացնելու։  

– Մենք ունենք կանաչապատ տարածքների պահպանման և ընդլայնման ծրագիր,  քաղաքում ունենք  կանաչապատ տարածքներ, որոնք այս պահին սպասարկում են բայց նաև ծրագրում ընդգրկելու ենք՝ կանաչապատման տարածքներրի ընլայնման ծրագիրը։ Նաև ասեմ, մեր ծրագրերի մեջ է մտնում մեր քաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների, բազմազավակ ընտանիքների ծնողների, պատերազմի մասնակիցների՝ վետերանների և  զոհված ազատամարտիկների ընտանիքներին մշտակապես  մեր ուշադրության կենտրոնում պահելը, հնարավորինս աջակցելու ենք և իրենց կողքին ենք լինելու։

Արտաշատում ունենք մշակութային և սպորտի լավ կազմակերպչական, մարզչական խմբեր, որոնք թե՛ միջազգային թե՛ համապետական մրցաշարերում առավելագույն արդյունքներն են ցուցաբերում , նաև իրենք են լինելու մեր ուշադրության կենտրոնում, կանենք ամեն ինչ, որպեսզի մեր մարզիկներն ու արվեստի ներկայացուցիչները որևիցե բանի կարիք չունենան։

Խնդիրները առօրյայում բազմաբնույթ են։ Մշտական կապը պահելու ենք մեր քաղաքի բնակիչներիի հետ, շփումը լինելու է անմիջական, լսելու ենք, հրատապ խնդիրները անմիջապես կդնենք քննարկման, անիմաստ ժամանակային  և արհեստական ձգձգումներ չեն լինի։

-Նախկին քաղաքապետի և ներկայիս պատգամավոր՝ Արգամ Աբրահամյանի հետ, ինչպե՞ս է փոխհարաբերությունները։

Քանի որ արդեն նշեցի, որ աշխատել եմ ավագնու անդամ 2005թ-ից․, ծանոթ եմ իր ծրագրերին և միաժամանակ աշխատել ենք միասին այդ ծրագրերն իրագործել, նորմալ հարաբերություններ են։ Խնդիրները կան, և դա չի նշանակում , որ նախորդ քաղաքապետը չի աշխատել, ո՛չ, սրանք մշտապես և բնականոն ընթացք ունեցող խնդիրներ են, միշտ էլ կլինեն, միայն թե պետք է վերահսկենք, որպեսզի կուռճանա։ Քաղաքի հոգսերը հոգալը շարունակական բնույթ է կրում, այնպես չի որ միանգամից վերջանալու են, մշտական աշխատանք։

-Այս կարճ ժամանակահատվածում, որքանո՞վ կարողացաք հասկանալ ժողովրդի դարդ ու ցավը, ինչ խնդիրներով են հիմնականում մոտենում Ձեզ։

-Մինչև այս պահը եղել են խնդրանքներ, մի քանի բազմաբնակարան շենքերի տանիքների մասով, վերանորոգման աշխատանքներ ենք տանում , քանի որ ձմեռ է մոտենում՝ անձրային շրջան, հետո ձյուն, նախապատրաստվում ենք հնարավորինս մեղմել խնդիրները, մինչև ծրագրային անդրադարձը։ Նաև խնդրանքներ կային բակային լուսավորության, դա էլ ընթացքի մեջ է։ Մեր աղբահանության հետ կապված փոխել ենք գրաֆիկը, ավելի հաճախակի է կատարվում։

-Ինչպե՞ս եք իրականացնում քարոզարշավը։

-Հանդիպումները կանոնակարգված են՝  բակային հանդիպումներ, անմիջական շփում մեր ընտրողների հետ, որի ընթացքում էլ ներկայացնում ենք մեր ծրագրերը։

Մաղթում եմ, որ բարձր տրամադրությամբ նոյեմբերի 5-ին մասնակցեն Արտաշատ համայնքի ղեկավարի ընտրություններին և լցված լինեն հավատով, որ անելու ենք ամեն ինչ նրանց հույսերն արդարացնելու համար։  Եկել եմ ծառայելու մեր ժողովրդին և առաջիկայում հնարավորինս լավ աշխատանքներով կներկայանանք մեր բնակչին։

22853236_1508872315870121_1930056029952202649_n

Mnews.am

 

kotayk

Լրահոս