Համայնքների խոշորացման նոր ծրագրով Հայաստանի տարբեր մարզերի 328 համայնքներ կմիավորվեն, ինչի արդյունքում կձևավորվի 34 համայնք: Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 34 ծրագրեր: Ահա այս հարցերին պատասխան ստանալու և համայնքի մասին զրուցելու նպատակով այցելեցինք Արմավիրի մարզի Մերձավան համայնք: Այստեղ հանդիպեցինք համայնքապետ Լևոն Գրիգորյանին, ով ներկայացրեց համայնքում կատարած իր աշխատանքներն ու հետագա անելիքները:
_Պարոն Գրիգորյան համայնքը խոշոր է, ունեք նաև բազմաբնակարան տներ, ինչպե՞ս եք կարողանում բաշխել ճիշտ աշխատանքը։
_Մեր համայնքում կան և՛ բազմաբնակարան և՛ սեփական տներ, սա էլ ունի իր առանձին խնդիրներն ու առանձնահատկությունները, յուրովի ուշադրություն է պահանանջում։ Նախկինում, դեռևս 90_ական թվականներին, մեր համայնքում կար գինու գործարան մշակվում էր գիտահետազոտական ինստիտուտի փորձարարական բազայի այգիներից ստացված խաղողը, որը ժամանակին աննախադեպ լավ էր աշխատումստանում էին գինու տասնյակ նոր տեսակներ և մեծ սպառում ուներ։
Մերձավան համայնքում հողերը ի սկզբանե տրամադրված են եղել համայնքում գործող գիտահետազոտական ինստիտուտներին և փորձարարական բազաներին գիտափորձական նպատակների համար, հետևապես 1991թ սեփականաշնոհման գործընթաց չի կայացել, բնակիչները զրկված էին սեփականություն ունենալու իրավունքից։ Միայն տնամերձերի բաժանման ժամանակ եղավ հողաբաշխում սեփականության պայմանով։ Եթե այսօր սեփականաշնորհում լիներ, միևնույն է կրկին կլինեին բարդություններ, այսօր որոշ տարածքներ տվել ենք վարձակալության հիմունքներով, դրանք էլ իրենց հերթին եկամտի աղբյուր է հանդիսանում:
_Ի՞նչ գործարաններ ունեք համայնքում։ Որքանո՞վ են կարողանում լավ աշխատել, սպառում ու՞նեն։
_2003թ. ունենք հիմնած խաղողի այգի, մոտավորապես 140 հա, որտեղ աշխատում են 30 աշխատակիցներ։ Չմոռանամ նշել նաև համայնքում գործող մակարոնի `«Մելոգրանո» արտադրամասը ոգելից խմիչքների և գինու գործարանը, կարի արտադրամասը և քարի հանքերը և կազմակերպվում է տասնյակ անհատ ձեռնարկատերերի աշխատանքը: Այսպես որ, ինչպես տեսնում ենք, ըստ մեր վիճակագրության մեզ մոտ տարեցտարի աշխատատեղը խնդիր չի դառնում, գրեթե 85 տոկոսը ունի աշխատանք շնորհիվ մեր գործարների։
_Գյուղացիների հիմնական զբաղմունքը ո՞րն է։
_Ինչպես արդեն նկատվեց, մեզ մոտ խաղողագործությունը կարելի է ասել հիմնական զբաղմունքն է, ինչպես նաև պտղաբուծությունը։
_Համայնքում գրեթե չունեք գործարանների պակաս։ Իսկ կա՞ն նոր գործարանների բացման ծրագրեր։
_ Տարիներ առաջ մեր խաղողի գործարանը, որը ներկայումս էլ է աշխատում ցանկանում է ավելի լայնամասշտաբ աշխատանքներով զբաղվել, ընդլայնել տարածքները։ Քանի որ մեր համայնքի հողերը լավ որակ ունեն, գտնվում են Ուրց-Կոտայք-Շամիրամ գոտու տակ, այստեղ ծիրան էլ կարող է մշակվել։
_Երկար տարիների աշխատանքից հետո, ո՞րն եք համարում համայնքի գերխնդիրը։
__Անլուծելի խնդիրներ գրեթե չունենք, ունենք լավ վիճակում գտնվող մշակուկթի տուն,մեր մանկապարտեզը հանրապետության այն եզակիներից է,որ բացվում է հունվարի 8_ից, աշխատում է ամբողջ տարին ունենք չորս խումբ։ Դպրոցում հանդես եկանք հիսուն միլիոնի ներդրումային ծրագրով տարիների ընթացքում փոխել ենք դռներ պատուհանները, ջեռուցման համակարգ ենք անցկացրել, սոց. ներդրումների շնորհիվ վերանորոգել ենք սանհանգույցը, սպորտդահլիճը, գույք ենք ձեռք բերել։
Նշեմ նաև,որ մեր համայնքում պահպանվել է ներքին հեռախոսակապը,դրանում էլ ենք կարծես եզակիներից։ Ունենք շուրջօրյա ջրամատակարարում, իսկ գազաֆիկացումը մեր համայնքում դեռևս 1974թ.է եղել, սակայն նախկինում խողովակները ստորգետնյա էր,հիմա այդ հարցն էլ է լուծվելվերագազաֆիկացման արդյունքում խողովակաշարերը կառուցվել են վերգետնյա։
_Ինչպիսի՞ ծրագրեր ունեք առաջին եռամսյակում իրականացնելու։
_ Մինչև առաջին եռամսյակի ավարտը ծրագրել ենք հանդիսությունների սրահի բացումը անենք,որը պետք է լինի մշակույթի տան առաջին հարկում, ունենք արդեն նախատեսված, չորս միլիոնի ասֆալտի աշխատանք, երկու կանգառներով էլ համալրենք համայնքը, տասներկու միլիոն էլ նախատեսված է լուսավորության համար։ Թերևս միակ խնդիրն այսպես ասած մնում են երթուղիներն ու դրանց անհարմարավետությունը, մեր պատգամավորները բազում անգամներ խոստացել են, որ հնարավոր տարբերակ լինելու դեպքում հարցին լուծում կտան,միայն 205 համարն է այստեղ գործում, այն էլ մի քանի գյուղերի ևս սպասարկում է։
_Շուտով կանանց մեկամսյակն է, ի՞նչ կմաղթեք մեր հայ կանանց և ողջ ազգին։
_Մարտի 8-ին մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում, հատուկ նվերներով, ծաղիկներով շնորհավորում ենք մեր համայնքի կանանց տոնը։ Առիթից օգտվելով շնորհավորում եմ նրանց, մաղթում եմ միշտ լինեն երջանիկ և գեղեցիկ, մեր հայ կանայք բոլորն էլ գեղեցիկ են, միայն թե կարծես հոգսերն են չափից շատ։ Իսկ ժողովրդիս մաղթում եմ ուժ, համբերություն և հոգսերի թեթևացում։ Մեր ժողովուրդն արժանի է այդ ամենին։
Լավագույն ղեկավարին պետք է հատուկ լինի նվիրվածությունը, պատասխանատվության զգացումը, ժողովրդին հասանելի լինելը: Եթե դու ապրում ես համայնքի ցավով, ուրախությամբ, հոգսով, ապա ոչ մի սահմանների մեջ չի կարող պարփակվել համայնքի ղեկավարի աշխատանքը: Ես հնարավոր ամեն բան անում եմ, որ իմ աշխատանքն առաջին հերթին պատիվ բերի իմ ընտանիքին, այնուհետև իմ ժողովրդին: Իմ միակ ցանկությունն այն է, որ մեր համայնքի բնակիչը սիրի իր համայնքը և ապրի ապահով և բարեկեցիկ կյանքով, ես այդ ուղղությամբ արել եմ հնարավորինս ամեն ինչ և ինչքանով է դա ինձ հաջողվել այդ հարցին կարող է պատասխանել ինքը ժողովուրդը:
Mnews.am