27 Հունիսի, 2023

ՀՀ քննչական կոմիտեն այսօր տեղեկացրել էր բացահայտվել է «Ար.Տոբակո» ընկերությնա Հայաստանից խոշոր խմբաքանակներով չհայտարարագրված ծխախոտի արտահանման և արտահանման փորձի, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքեր։

Մի դեպքում ՊԵԿ-ը բեռնատար ավտոմեքենայում հայտնաբերվել է 25 արկղ «ARMADA» և 25 արկղ «GAMMA» տեսակի չհայտարարագրված ծխախոտ։  Տուփերի վրա, որպես արտադրող, նշված է եղել «Ար.Տոբակո» ՓԲ ընկերություն:

«Էրեբունի» օդանավակայանի տարածքում ինքնաթիռի կողքը կայանած 7 բեռնատարներում հայտնաբերվել էր 980 արկղ (49,000 բլոկ կամ 490,000 տուփ) առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ, որոնց արտադրող է նշված եղել «Ար.Տոբակո» ՓԲԸ-ն։

Մեկ ուրիշ դեպքում էլ խնձորի և կեռասի արկղերի տակբացահայտել են առանց ակցիզային դրոշմանիշերի «Ար.Տոբակո» ՓԲԸ արտադրության ծխախոտներ, որոնց ընդհանուր քանակը կազմել է 53.399 բլոկ կամ 533 990 տուփ)։

 

Լրահոս