«Մոսկվայում, պետությունների ղեկավարների հանձնարարականի համաձայն, եռակողմ աշխատանքային խումբը սկսել է աշխատանքը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ»,- ասել է նա։
Ավելի վաղ փոխվարչապետների հանդիպման մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում երկու հանրապետությունների ղեկավարների հետ եռակողմ բանակցությունների ժամանակ։