Նիկոլ Փաշինյանի կուսակցության անդամներից մեկը ԱԺ նախագահը, օրերս ասել է թե մեղավորներ մի փնտրեք, բոլորս ենք մեղավոր: Չէ, լո՞ւրջ… Ուրեմն, այս մարդիկ իրենց շեֆի գլխավորությամբ, պատերազմից հետո իրենց մեղքը ամենօրյա ռեժիմով փորձեցին գցել բոլորի «գրպանը» էլ զինվորականներ, էլ Ռուսաստան, էլ ում ասես: Դե, «նախկինների» մասին չենք խոսում, նրանք «մշտական» ունեն: Նպատակն էլ էր հասկանալի ամեն ինչ անել մեղքը Նիկոլից հեռացնելու համար: Ավելին, Արցախի հայաթափման մեղքը փորձեցին բարդել ընդամենը տասն օրվա իշխանությունների վրա: Ասել, որ մանիպուլ յացիոն այս արշավն ընդհանրապես արդյունք չտվեց, սխալ կլինի:
Ցավոք, մեր հասարակության մեջ կան շերտեր, որոնք հեշտությամբ կուլ են տալիս խայծը: Բայց գլոբալ առումով կեղծիքն այնպիսի ազդեցություն չունեցավ, ինչպես կուզեին Նիկոլն ու քպականները: Արդյունքում հիմա փորձում են այլ թեզ առաջ քաշել. թե բա բոլորս ենք մեղավոր: Ինչո՞ւմ ենք մեղավոր բոլորս. մե՞նք ենք բանակցությունները սկսել «սեփական կետից» զրոյացնելով 28 տարվա բանակցային կապիտալը, մե՞նք ենք Վերածննդի հրապարակում հայտարարել «Արցախը Հայաստան է և վերջ», մե՞նք ենք հազարավոր հայորդիների կոտորել, մե՞նք ենք Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս լեգիտիմացնելով ահաբեկչական երկրի հանցագործ քայլերը Արցախի ու արցախցիների նկատմամբ… Շարքը երկար է…
Չէ, տղաներ ու աղջիկներ, ինչպես ասում են չկպավ: Ինչ էլ անեք, այս ամենի, եղած ու մոտեցող աղետների եթե նույնիսկ չասենք միակ, ապա գլխավոր մեղավորն ու պատասխանատուն դուք եք ձեր շեֆի գլխավորությամբ: Անվանական: Անվերապահ: Անքննելի: Հա, իսկ եթե մենք բոլորս ինչ-որ մեղավորություն էլ ունենք, ապա միայն այն հարցում, որ դուք շարունակում եք ձեր կործանարար, աղետաբեր, կորստաբեր պաշտոնավարումը…
Մանրամասները «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։