15 Մայիսի, 2024
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն ՀՀ դատական դեպարտամենտը 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել եւ հայտնել, որ նրանք կարող են դառնալ ԲԴԽ դատավոր անդամ։ Այս հանգամանքը առաջին ատյանի տղամարդ դատավորների շրջանում մեծ դժգոհության պատճառ է դարձել, թե այդ մասին ԲԴԽ-ն պետք է ծանուցեր նաեւ իրենց տղամարդ դատավորներին. ինչու է խտրական վերաբերմունք դրսեւորել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԲԴԽ, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Դատական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն բոլոր ծանուցումներն արվել են օրենքով սահմանված ընթացակարգերով»։ Այսինքն խտրական վրաբերմունքի մասով որեւէ պատասխան չկա:

Ի դեպ, դատական համակարգում լուրեր կան, որ, միգուցե, բոլոր կին դատավորները ինքնաբացարկ հայտնեն։

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի պաշտոնից մնալով միայն դատավոր»։

Մանրամասները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս