16 Դեկտեմբերի, 2023

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը լծվել է մեր հրապարակումները հերքելու գործին, մանավանդ այն մասով, որ ինքն է նախարարությունը կառավարում եւ փորում է նախարար Վահե Ղազարյանի ոտքի տակ, սակայն փաստերը նրա օգտին չեն խոսում․ մեր աղբյուրները պնդում են, որ ՆԳ փոխնախարարն է որոշում գրեթե բոլոր հարցերը՝ սկսած կադրային քաղաքականությունից։ Ինչպես հայտնի է, երկու շաբաթ առաջ՝ նոյեմբերի 24-ին, Վահե Ղազարյանի հրամանով Նարեկ Վահագնի Սարգսյանը նշանակվել է ՆԳՆ մամուլի քարտուղար: Նա վարում է նաեւ «02» ոստիկանական հաղորդաշարը։

Նարեկ Սարգսյանն Արփինե Սարգսյանի կուրսեցին է եւ ոչ միայն, նրանք մտերիմ են, եւ նորանշանակ խոսնակը կոչված է տիկին Սարգսյանի բոլոր քմահաճությունները կատարելուն: Իսկ Արփինե Սարգսյանը, պարզվում է, բավականին քմահաճ է իր տեսքի, լուսանկարների ռակուրսի եւ ֆոնի ընտրության ու շատ այլ հարցերում:

Ի դեպ, հունվարի 25-ից ոստիկանության հասարակայնության եւ լրատվության կապերի վարչությունը լուծարվում է, քանի որ ՆԳՆ կառուցվածքով նման վարչություն նախատեսված չէ` փոխարենը ստեղծվում է Հանրային հաշվետվողականության եւ իրազեկման վարչություն, որն ի պաշտոնե ղեկավարելու է ՆԳՆ խոսնակը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս