mnews

31 Մարտի, 2023

Դիցուք, տարեվերջին ՔՊ-ական նախկին պատգամավոր Արսեն Ջուֆալակյանին «Չքաղաքականացնել» հաղորդմանը հրավիրելու համար նախագծի հեղինակ եւ վարող Անուշ Մուրադյանին զրկել են իր ստեղծած հեղինակային հաղորդումը վարելու հնարավորությունից։

Մեզ ասացին, որ վերեւներից են զանգել եւ հորդորել, որ Մուրադյանը չպետք է շարունակի վարել հաղորդումը։ Ուշագրավ է, որ Ջուլֆալակյանը երեկ անդրադարձել էր Ղազարյանի վերոնշյալ հայտարարությանը եւ անուղղակիորեն հաստատել մեր տեղեկությունը։

Նա Պետրոս Ղազարյանին հիշեցրել էր մի շարք պատմություններ, այդ թվում․ «Կարող էի հիշել ավելի թարմ՝ 2022-ի դեկտեմբերին իմ մասնակցությամբ Հանրայինով եթեր գնացած հաղորդման պատմությունը… Պնդում եմ, որ բոլոր դեպքերում եղել են զանգեր ՔՊ իշխանական վերնախավից», գրել էր Ջուլֆալակյանը։ Նշենք, որ հենց դեկտեմբերին են Մուրադյանին հեռացրել հիշյալ նախագծից, որն այժմ վարում է ոմն Մհեր Խաչատրյան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս