Փաշինյանը մի քանի ժամ հնարավորություն է տվել թիմակիցներին տեսակետ հայտնել այս թեմայի շուրջ, փորձելով ցույց տալ, թե իբր հաշվի է առնում բոլորի կարծիքը, եւ դրանք ուղենիշային են իր համար։ Պատմեցին, որ վերահաստատել է ՌԴ-ի նկատմամբ քաղաքականության հիմնավորվածությունը ասելով, որ նույն տեմպով կշարունակեն, թեեւ չափը չեն անցնի, քանի որ Հայաստանը տնտեսական եւ անվտանգային հարցերում կախված է ՌԴ-ից։ Բայց չի ասել Պետերբուրգ կմեկնի, թե ոչ: Չի խոսել նաեւ նույն օրը Իջեւանի ու Ղազախի սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահների հանդիպման մասին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում